civilnet.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը կպահանջի անդամ պետությունների կոնսենսուս, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Վասիլևի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որտեղ պետությունների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն տվյալ հարցը։ Նա ընդգծել է, որ որոշումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ընդունվելու է բացառապես կոնսենսուսով։
Ռուսաստանցի դիվանագետը պարզաբանել է, որ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության քվոտային պաշտոններում քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում