ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից (խոսքը Առինջ Մոլի մասին է-խմբ․) առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Ն.-ի և նախկին տնօրեն Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Ս.Հ.-ն կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
ԶԼՄ-ները գրում են, որ խոսքը Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի մասին է: