Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ | azatutyun.am

Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահի հետ՝ Գազայի հատվածում իրավիճակը կայունացնելուն ուղղված Խաղաղության խորհրդի կողմից անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ։

«Ես տարաձայնություններ ունեմ նախագահ Թրամփի հետ «Համաս»-ի հետ վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ,- ասել է Նեթանյահուն,- «Համաս»-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի, նախքան վերակառուցման փուլին անցնելը»։

Իսրայելի առաջնորդը այս հայտարարությունն արել է Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի գլխավոր դեսպան Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ խորհուրդը «պատմական» համաձայնության է եկել «Համաս»-ի հետ, ըստ որի՝ պաղեստինյան խմբավորումը կզինաթափվի, իսկ իսրայելական զորքերը կհեռանան պատերազմից ավերված անկլավից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն