Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև | factor.am

Հաջիևը խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում դարձյալ խոսել է ՀՀ սահմանադրությունից | factor.am

factor.am Պաշտոնական Բաքուն շարունակում է նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանությունում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «հոդվածը, որը նախատեսում է տարածքային պահանջներ Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ, պետք է բացառվի Հայաստանի Սահմանադրությունից»։

Նրա խոսքով՝ ստացվող ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

«Այն բանից հետո, երբ տարածքային պահանջները կբացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնի վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ»,- ասել է Հաջիևը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն