Շվեյցարիայի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը, նախատեսում է նաև Հայաստան այցելել | azatutyun.am

Շվեյցարիայի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը, նախատեսում է նաև Հայաստան այցելել | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի հետ խաղաղության ուղղությամբ առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության համար, Ադրբեջան կատարած այցի ժամանակ պետական Azertac-ին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը։

Նոր հնարավորությունների համատեքստում Կասիսն ասել է․ «Ադրբեջանը Շվեյցարիայի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում և առանցքային օղակ Եվրոպայի և Ասիայի միջև։ Նրա դերակատարությունը որպես տարածաշրջանային հանգույց աճում է»:

Թուրքիայի աջակցությամբ զարգացվող «Միջին միջանցքի» նախագծի վերաբերյալ հարցին նախարարը նշել է, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է Արևելքն ու Արևմուտքը կապող կարևոր օղակ։

«Շվեյցարիան հետաքրքրված է «Միջին միջանցքի» զարգացմամբ, քանի որ հուսալի և դիվերսիֆիկացված առևտրային երթուղիները կարևոր նշանակություն ունեն բաց և դիմակայուն համաշխարհային տնտեսության համար։ Մենք համագործակցության ներուժ ենք տեսնում լոգիստիկայի, ենթակառուցվածքների և թվայնացման ոլորտներում», – ասել է նա։

«Միջին միջանցքը» 2013 թվականին նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան։ Այն Չինաստանն ու Հարավարևելյան Ասիան Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով կապում է Եվրոպայի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն