Factor TV-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ այսօր՝ 07։30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։
Factor-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։
«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել է Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը: