ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը | armenpress.am

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50 տոկոս։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

Նշվում է, որ օգոստոսի 4-ին, ժամը 18։00-ին Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության զեկույցը և դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն