Բայրամով․ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը | azatutyun.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը. Բայրամով | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյգուն Բայրամովը նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերաբացման աշխատանքները շարունակվում են։

«Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը», – ասել է Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Բայրամովը հավելել է, որ երկու երկրների միջև այժմ ստեղծվել են փաստացի խաղաղության պայմաններ, և քայլեր են ձեռնարկվում վստահության ամրապնդման ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն