ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը | factor.am

ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը | factor.am

factor.am ՌԴ «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների ներկրումը։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Արգելափակումը վերաբերում է «Բժնի» (BJNI) բուժական սեղանի հանքային խմելու ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական), ինչպես նաև «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակներին։

Նա հավելել է, թե 2026 թվականի սկզբից «Честный знак» համակարգը, իբր, կանխել է պիտանելիության ժամկետների և պարտադիր պահանջների խախտումներով արտադրված 48 միլիոն շիշ խմելու ջրի վաճառքը։

Արգելափակման պատճառը Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վտանգի առաջացումն է եղել։ Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ արտադրողները, իբր, խախտել են արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները։ Միաժամանակ, նշվել է, որ արգելափակումը վերաբերում է միայն որոշակի ամսաթվերի արտադրված խմբաքանակներին և չի տարածվում մնացած արտադրանքի վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն