azatutyun.am «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այսօր հայտնեց, որ իր սկսած համախմբման գործընթացի շրջանակում քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունենում։
«Համարյա ամեն շաբաթ գլխավոր ուժերի հետ հանդիպումներ է եղել, քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը»,- ասաց Կարապետյանը։ Հարցին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղե՞լ է, Կարապետյանը բացասական պատասխան տվեց։ «Ազատության» հարցին, թե ո՞ր ուժերի հետ են հանդիպումները, որոնք են «այդ ճանապարհները», և արդյոք այն փակուղի չի մտել, Կարապետյանն ասաց միայն.
«Ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն, դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Ես չեմ ուզում աշուն, գարունով սահմանափակվենք։ Մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Ինչը, որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք։ Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցելու ենք»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում