armenpress.am Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում։
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Վահագն Ալեքսանյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ՔՊ-ն ԱԺ նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար էլ առաջադրել է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը, որն արդեն խորհրդարանը քննարկել է։
Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ ԱԺ նախագահի երրորդ տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է։ Հայաստանի նոր խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն «Ուժեղ Հայաստան»-ն է, որն էլ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։