Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովում ամփոփվեց ԱԺ փոխնախագահի ընտրության՝ Հայկ Կոնջորյանին վերաբերող քվեարկությունը։ Քվեարկության արդյունքում Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում 63 կողմ և 28 դեմ ձայներով։

Հայկ Կոնջորյանի թեկնածությունը առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը: Իսկ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել էր, որ դեմ կքվեարկի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն