Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև | hetq.am

Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև | hetq.am

hetq.am Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից այդ փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում։

«Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերն Ադրբեջանի համար միշտ էլ առաջնային են եղել, այդ հարցը մեզ համար անփոփոխ «կարմիր գիծ» է»,- թուրքական Haber Global հեռուստաալիքին հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խմբ.) հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Հաջիևը։ Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։

«Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջխաղացումը կանխվել է։ Մեր կարծիքով՝ նման քայլը ոչ մի դեպքում չէր արտացոլի պատմական իրականությունը և միանգամայն անարդար կլիներ»,- շարունակել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն