Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին | armenpress.am

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Բեյրութի նավահանգստի պայթյունի վեցերորդ տարելիցի կապակցությամբ իր զորակցությունն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Լիբանանում ՀՀ դեսպանությունն «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, նշել է․

«Բեյրութի նավահանգստի պայթյունի վեցերորդ տարելիցին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարգում է զոհերի հիշատակը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու Լիբանանի ժողովրդին։

Թող զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ Լիբանանը գտնի արդարություն և ապաքինում»։

Բեյրութի նավահանգստի պայթյունը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Աղետի հետևանքով զոհվել է առնվազն 218 մարդ, իսկ ավելի քան 7000 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն