Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը

Վթարի հետևանքով 5 մարզի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ։

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն