ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում | armenpress.am

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում։

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 6-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-16:00, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Նշվում է, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Հաղորդվում է, որ օգոստոսի 6-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ հուլիսի 30-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն