Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ | armenpress.am

Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ | armenpress.am

armenpress.am Սլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Այս մասին Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։

Մասնավորապես Յուրայ Բլանարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել ԱԳ նախարարի պաշտոնում և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել։

«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակությանը՝ Սոլավակիա-Հայաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-գրել է Սլովակիայի ԱԳ նախարարը։

Ռումինիայի ԱԳ նախարարը ևս շնորհավորել է Միրզոյանին՝ ակնկալելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդում։

«Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ մեր ռազմավարական գործընկերության զարգացման և հաղորդակցության նախագծերի հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական աշխատանքին։

Ռումինիան կշարունակի լինել վստահելի գործընկեր՝ առաջ մղելու Հայաստան-Եվրամիություն հավակնոտ օրակարգը, որտեղ դիմակայունությունն ու ժողովրդավարական բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեն»,-գրել է Օանա-Սիլվիա Ցոյուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն