factor.am Ազգային ժողովի նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է «Հայփոստ»-ի ֆինանսական վիճակին, իշխանական պատգամավորների հայտարարագրերին և մանկապարտեզների վերանորոգման որակին։
Պատգամավորը հակադարձել է Բաբկեն Թունյանի այն պնդմանը, թե պետությունը ֆինանսապես չի աջակցել «Հայփոստ»-ին։ Մանուկյանը հղում է արել կառավարության 2024թ. օգոստոսի 15-ի որոշմանը, որով ընկերությանը հատկացվել է 1 միլիարդ 951 միլիոն դրամ։
«Դուք գիտակցել եք, որ «Հայփոստ»-ը կսնանկանա… ու այդ գումարը տվել եք»,- նշել է նա։
Բացի այդ, ըստ պատգամավորի, Սարյան փողոցում գտնվող փոստի շենքի վաճառքից ստացված 1 միլիարդ 357 միլիոն դրամը նույնպես ուղղվել է ընկերությանը՝ աշխատավարձեր վճարելու և սնանկացումից խուսափելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում