Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում սաուդական նավթատարի են հարվածել | azatutyun.am

Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում սաուդական նավթատարի են հարվածել | azatutyun.am

azatutyun.am Եմենի հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովի հյուսիսում Սաուդյան Արաբիային պատկանող նավթատարի են հարվածել։ Շարժման ռազմական խոսնակը հայտնել է, որ Wafa նավթատարին բալիստիկ հրթիռներով «ճշգրիտ հարված» է հասցվել Յանբու նավահանգստի մոտ։

Ըստ նրա՝ նավթատարի վրա այս հարձակումը «Եմենի զինված ուժերի կողմից հարևան երկրի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու որոշման իրականացման» մաս է։

«Այս վերջին հարձակումը ներառյալ հուլիսի 22-ին ծովային շրջափակման սկսվելուց ի վեր մեր ուժերի կողմից թիրախավորված սաուդյան նավթատարների ընդհանուր թիվը հասել է ութի»,- ասվում է նրա հայտարարությունում։

Իրանի աջակցությունը վայելող հութիներն ի պաշտպանություն Իրանի արդեն երկու շաբաթ փակել են Կարմիր և Արաբական ծովերն իրար կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը, ինչպես Հորմուզի նեղուցը, մեկ այլ կարևորագույն առևտրային ուղի է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն