Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է դատարան ուղարկվել | arm.sputniknews.ru

Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է դատարան ուղարկվել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ 2-րդ քրեական գործն է ուղարկվել դատարան․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Արեյանի և քաղաքապետարանի նախկին աշխատակից Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործն օգոստոսի 4-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։

Ըստ մեղադրանքի՝ Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանիքաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը, օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորությունների անցմանը, ինչի հետևանքով «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված հողամասից։

Դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ ՀՀ-ն զրկվել է 105 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն