Ադրբեջանը վստահեցրել է, որ երկրում իսրայելական բազաներ չկան | news.am

Ադրբեջանը վստահեցրել է, որ երկրում իսրայելական բազաներ չկան | news.am

news.am Այն պնդումները, թե Ադրբեջանում իսրայելական ռազմաբազաներ կան, կամ թե Բաքուն Իսրայելի համար «փրկօղակ» է, սև քարոզչություն են և սուտ, որոնք տարածվում են Թուրքիայի և Ադրբեջանի թշնամիների կողմից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք պատրաստ ենք ցանկացած ստուգման. թող գան և զննեն մեր տարածքի յուրաքանչյուր մետրը։ Եթե այստեղ Իսրայելին պատկանող որևէ բան գտնեն, ապա մենք այս մեղադրանքների հեղինակներին դա ուսումնասիրելու հնարավորություն կտանք»,- վստահեցրել է Հաջիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն