ՄԱԿ. Իրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել | azatutyun.am

Իրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿ | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքն է այսօր հաղորդել, որ մարտի 19-ից ի վեր Իրանում ազգային անվտանգությանն առնչվող մեղադրանքներով առնվազն 56 մարդ է մահապատժի ենթարկվել, որոնցից 27-ը դատապարտվել էին տարվա սկզբին տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ կապված գործերով։

Թյուրքը նշել է նաև, որ մարտ ամսից ի վեր աճել է ինչպես մահապատիժների, այնպես էլ մահվան դատավճիռների թիվը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն