1 մլն դոլար՝ ՀՀ 51 դիվանագիտական ներկայացուցչությունում Անկախության 35-ամյակի միջոցառումների համար | azatutyun.am

1 մլն դոլար՝ ՀՀ 51 դիվանագիտական ներկայացուցչությունում Անկախության 35-ամյակի միջոցառումների համար | azatutyun.am

azatutyun.am Կառավարությունը նախատեսում է Հայաստանի անկախության 35 ամյակին միջոցառումներ կազմակերպել օտարերկրյա պետություններում գործող 51 ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում և այդ նպատակով կծախսի մեկ միլիոն դոլար։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում է։

«Միջոցառումների գերակշիռ մասը ենթադրում է պաշտոնական ընդունելություններ՝ դրանք համադրելով մշակութային և հանրային դիվանագիտության բաղադրիչների հետ։ Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի և լուսանկարների ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ և թեմատիկ քննարկումներ, ինչպես նաև Հայաստանի պատմությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող միջոցառումներ։ Միաժամանակ, առաջարկվում է լայնորեն ներկայացնել հայկական խոհանոցը, գինեգործությունը, հայրենական արտադրանքը՝ դրանք ներառելով պաշտոնական միջոցառումների ծրագրերում՝ որպես Հայաստանի զբոսաշրջային և տնտեսական ներուժի ներկայացման լրացուցիչ գործիք»,-միջոցառումների վերաբերյալ նշված է ԱԳՆ կողմից մշակված որոշման հիմնավորումներում։

Միջոցառումներին մասնակցելու են պետական ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, գործարար, ակադեմիական հատվածի ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն