Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ

Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 62 կողմ, 27 դեմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրան պաշտոնապես առաջադրել էր որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու։

Մինչ այս, խորհրդարանն արդեն ԱԺ նախագահ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, իսկ ՔՊ խմբակցության մյուս թեկնածու Հայկ Կոնջորյանն երեկ է ընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը նույնպես առաջադրվել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն