Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել | 1lurer.am

Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել

Ավտոմեքենաներից գողություն կատարողներին հայտնաբերելու Մաշտոցի համայնքային ոստիկանների միջոցառումներն արդյունք տվին հուլիսի 17-ի գիշերը։ Ժամը 1:30-ի սահմաններում Մազմանյան փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Տեսլա» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Նրանք խոստովանեցին անցած գիշեր կատարած իրենց արարքները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մի դեպքում երիտասարդները մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում կայանված «Մերսեդեսից» գողացել էին կողային հայելիների ապակիները և մեքենային փակցրել տելեգրամյան հասցե։ Նույն հասցեի հղում նրանք փակցրել էին նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի դիմապակուն՝ մինչ այդ գողանալով  օտարերկրյա համարանիշը։ Իսկ երբ մեքենայատերը կապվել էր նրանց հետ՝ տղաները համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջել էին 40 հազար դրամ։

Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

20-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ 21-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն