Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել | armenpress.am

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել | armenpress.am

armenpress.am Եկատերինբուրգում մահափորձ է կատարվել ռուսական «Ուպիր» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ուրալդրոնզավոդ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի նկատմամբ. նա ծանր վիճակում է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին։

Պայթեցվել է Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը, ենթադրաբար, տեղափոխում էր Տկաչուկին. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Պայթյունի հետևանքով զոհվել է Տկաչուկի թիկնապահը։

Հարուցվել է քրեական գործ։

2022 թվականին հիմնադրված «Ուրալդրոնզավոդ»-ն արտադրում է իր սեփական «Ուպիր» անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են ՌԴ զինվորականների կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն