Լոնդոնի կենտրոնում կինը դանակահարել է մի քանի մարդու | 1lurer.am

Լոնդոնի կենտրոնում կինը դանակահարել է մի քանի մարդու | 1lurer.am

1lurer.am  Չորեքշաբթի Sky News-ը հաղորդել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա կնոջ, որը Լոնդոնի կենտրոնում դանակով հարձակվել է անցորդների վրա։

«Կինը ձերբակալվել է Քովենթ Գարդենի տարածքում մի քանի մարդու դանակահարելուց հետո»,- հեռուստաալիքը մեջբերել է ոստիկանության հայտարարությունը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ հարձակման պատճառ կարող էին դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:

Շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերել չորս տղամարդու, նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն