Վրաստանում արդեն երրորդ անգամ մասշտաբային հոսանքազրկում է գրանցվել

Վրաստանում արդեն երրորդ անգամ մասշտաբային հոսանքազրկում է գրանցվել

Վրաստանում արդեն երրորդ անգամ համազգային մասշտաբով էլեկտրաէներգիայի անջատում է գրանցվել: Խափանումներով էր գործում նաև ինտերնետ կապը: Թբիլիսիում անջատվել էին փողոցային լուսավորությունն ու լուսացույցների մի մասը: Քաղաքացիների հաղորդմամբ՝ դադարեցվել էր նաև մետրոպոլիտենի և երկաթուղու աշխատանքը: Այս մասին հայտնում է  վրացական «Publika» լրատվական կայքը։

Ըստ լրատվամիջոցի՝ սա վերջին երեք շաբաթվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի համատարած անջատման երրորդ դեպքն է:

Նախորդ պատահարները տեղի էին ունեցել հուլիսի 24-ին և 25-ին: Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի նախնական եզրակացության համաձայն՝ հուլիսի 24-ի էլեկտրամատակարարման ընդհատման պատճառը Վրաստանի էներգահամակարգի անջատումն էր Ադրբեջանի էներգահամակարգից, ինչի հետևանքով Վրաստանի էներգահամակարգը հայտնվել էր մեկուսացված  ռեժիմում: Դրան հետևել էր հաճախականության և լարման անկում, էլեկտրակայանների ու սպառողների այսպես կոչված կասկադային անջատում, և էլեկտրաէներգիան ամբողջությամբ նվազել էր մինչև լրիվ մարում:

Ինչ վերաբերում է հուլիսի 25-ի անջատմանը, հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ պատճառը «Իմերեթի» բարձր վոլտային լարման հաղորդման գծում տեղի ունեցած վթարն էր:

Լուսանկարը՝ publika.ge-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն