factor.am Այսօր ձերբակալված «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը քիչ առաջ 2 ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ավելի վաղը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «քննվում է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում