Մեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար․ վարչապետ | 1lurer.am

Մեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար․ վարչապետ | 1lurer.am

1lurer.am Մեկնարկել է նոր ձևավորված Կառավարության առաջին նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին նշանակման առիթով։

«Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-31 թթ․ գործունեության ծրագի քննարկումներին։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք դրա պատճառները, և պիտի անենք անհրաժեշտ հետևություններ, իսկ այն, ինչ ստացվել է, դա էլ վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք, և պետք է առավել արդյունավետ մոտենալ հարցերին և փորձենք մեր աշխատանքը դարձնել արդյունավետ»,- ասաց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն