civilnet.am Կառավարոթյան օգոստոսի 6-ի նիստին չզեկուցվող հարցեիր շարքում ընդունվեց երեք նախարարությունների անվանափոխության նախագծերը։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
Մինչ կառավարության կողմից հավանության արժանանալը, նախագիծը դրվել էր հանրային քննարկման, որտեղ ներկայացվել էին մի շարք դիտողություններ և առաջարկություններ, հատկապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում