Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Արծվաքար բնակավայրում այրվում է կահույքի արտադրամաս։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։48-ին, մարվել՝ 20։24-ին։ Արտադրամասում այրվել են գույք, հաստոցներ, էլեկտրական և ձեռքի գործիքներ, ներկանյութեր։