arm.sputniknews.ru Հանրակրթական ոլորտում ատեստացիա չանցած ուսուցիչները չպետք է դպրոցում աշխատեն։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լուրերով նայում էի երեկ, որ անբավարար ստացած դիմորդների թիվն անցած տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է։ Սա ահազանգ է։ Ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին։ Շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ ենք կոմպրոմիսների գնում ու արդյունքում տուժում են երեխաները։ Ատեստավորման գործընթաց է, 1, 2, 3, 4․․․ ինչքան կարելի է։ Չի հաղթահարում, ուրեմն պետք է դպրոցում չաշխատի։ Այդ իր աշակերտն է, որ գնում է ու ընդունելության քննությունը գոնե բավարար չի ստանում։ Չեմ էլ ասում գերազանց, գոնե բավարար»,- նշեց Փաշինյանը։
Ընդգծեց՝ պետք է հստակ և վճռական ձևով որոշումներ կայացնել։