Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը | armenpress.am

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը | armenpress.am

armenpress.am Հայաստանի խաղային ոլորտի կարգավորման օպերատորը համապատասխան մրցույթի արդյունքնում կդառնա Մալթայում գրանցված Random Systems International Limited ընկերությունը, որը գործունեություն է ծավալում նաև Վրաստանում։

Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։

Նախագծի զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ դեռևս 2024 թվականին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով մի շարք բարեփոխումներ էին նախատեսվել, որոնց թվին էին դասվում նոր վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո։

Էդուրդ Հակոբյանի խոսքով՝ այս օրենքից հետո համապատասխան կերպով անցկացվել է մրցույթ, որին հայտ են ներկայացրել մասնակցել 3 օտարերկրյա կազմակերպություն։

«Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի համապատասխան փորձ և նույնանման գործունեություն է իրականացնում հարևան Վրաստանում՝ հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր»,-ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ Կոմիտեն նպատակ ունի այս ընկերության հետ ստեղծել ժամանակակից և արդյունավետ թվային մեխանիզմներ և վերահսկողության գործիքակազմ։

Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է որոշման ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն