Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին | 1lurer.am

Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումը, որով լուծվում են նախկին հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ըստ այդմ՝ նորակառույց շենքի 36 բնակարաններից 23-ը կհատկացվեն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, որոշմամբ հաստատված ցանկում ներառված այն ընտանիքներին, ովքեր որոշման ընդունմանը նախորդած 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել նվիրաբերության պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 տարվա ընթացքում։ Չբաշխված բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կամրացվեն ԱՍՀՆ «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն