arm.sputniknews.ru Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դրամատիկ կերպով կրճատվում է. 2026 թվականին ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Մենք վերջին 3-4 տարվա ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկեր»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել էր՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի։
«Այս տարի ապրանքաշրջանառության դրամատիկ անկում է տեղի ունենում՝ 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ ցուցանիշն ակնհայտորեն շարունակելու է նվազել»,- արձանագրել է Օվերչուկը։