Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ | 1lurer.am

Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Շնորհավորական ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն