«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել | azatutyun.am

«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել | azatutyun.am

azatutyun.am Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:

Ըստ վարույթի, հեռուստատեսության լրատվական թողարկումներում հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում Ծառուկյանի վերաբերյալ տեղեկատվությունը գերազանցել է սահմանված չափը՝ 25 տոկոսը։ ՀՌՀ-ն առաջարկում է տուգանել «Կենտրոն»-ին 100 հազար դրամով։

Հեռուստատեսության ներկայացուցիչ Բեթղեհեմ Արաբյանի խոսքով, իրենք, ինչպես մյուս լրատվամիջոցները, անդրադարձել են այդ օրերի իրադարձություններին՝ Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նրա ձերբակալման, կենդանաբանական այգի տեղափոխված նրա կենդանիների, տարբեր ընկերությունների փակման թեմաներին, և դա ասոցացնել Ծառուկյանի հետ, սխալ է։

«Նույնն է, թե ասել, ինչո՞ւ եք մեկ օրվա մեջ լուսաբանում տարբեր նախարարությունների աշխատանքը, քանի որ նույն տրամաբանությամբ լուսաբանել եք հենց վարչապետ Փաշինյանին», – ասաց Արաբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն