Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթևիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ասլանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերու թյան նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ռուբեն Սիմոնյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։