factor.am ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է անդամ պետության կողմից իր քաղաքացիներին քվոտային պաշտոնների առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքի կասեցման հնարավորությանը՝ կազմակերպության բյուջետային պարտքերը երկու տարի չմարելու դեպքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը՝ անդրադառնալով Հայաստանի հետ կապված իրավիճակին։
«Փաստորեն, այս իրավիճակը գոյություն ունի ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոնների համար, նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից։ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Անհրաժեշտության դեպքում՝ դրա վերաբերյալ որոշումը կկայացվի կոնսենսուսով»,- ասել է նա։
Վասիլևը նշել է, որ ՀԱՊԿ-ի բյուջեն գաղտնիք չէ․ 2026 թվականի համար այն կազմում է 278,2 միլիոն ռուբլի ՀԱՊԿ քարտուղարության և 292 միլիոն ռուբլի՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի համար։ Հայաստանի բաժինը կազմում է 10%։
«Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև «կոնֆլիկտ» գոյություն չունի։ Ասել, որ այն, իբր, շարունակվում է 2021 թվականից, նույնպես սխալ է։ Ինչպես ես հասկանում եմ՝ դուք այս ամսաթիվը կապում եք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- ասել է նա լրագրողին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում