Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին 2026 թվականի օգոստոսի 10-ից ազատել քաղաքա շինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ: