Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը: