Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը | armenpress.am

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ95+200-կմ104+200 հատվածը։ 9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վարդենիսի տարածաշրջանով և Վարդենիս համայնքով։

Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, շինարարի կողմից այս պահին կատարվում են հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Ըստ նախագծի՝ կտեղադրվի եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կկատարվեն այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն