ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում | factor.am

ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում | factor.am

factor.am «Պետք չէ շփոթել հասկացությունները, որովհետև եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի տակ թաքցվում է շրջադարձը եվրասիական ինտեգրումից և ավանդական դաշնակցից դեպի, ըստ էության, Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող Եվրամիություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման հնարավորությունը, ապա այստեղ, ընդհանուր առմամբ, եզրակացությունն ակնհայտ է»։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը՝ խոսելով  Հայաստանի ու ԵՏՄ-ի հարաբերությունների, ինչպես նաև հայկական կողմի հայտարարությունների մասին։

Նա նշել է, թե սա «բացահայտ խաբեություն» է ոչ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև «հենց հայ բնակչության» նկատմամբ։ Ըստ Ֆադեևի՝ «ցատկ դեպի Եվրոպա» դիրքորոշման «սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից», իսկ արտահանման ներկայիս դժվարությունները «ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից սահմանված ինչ-որ սահմանափակումներ»։

Նա նշել է, թե Մոսկվան, իբր, սահմանափակումներ չի կիրառում հայկական արտահանման վրա, չնայած որոշակի կատեգորիաների ապրանքների հետ կապված կան որակի խնդիրներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն