ՀԲԸՄ նախագահը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով | armenpress.am

ՀԲԸՄ նախագահը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ, բարերար Սամվել Սիմոն Սիմոնյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Սամվել Սիմոն Սիմոնյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սամվել Սիմոն Սիմոնյանին՝ բարձր գնահատելով նրա երկարամյա հայրենանվեր գործունեությունը: Հանրապետության նախագահը նրան մաղթել է քաջառողջություն, նոր հաջողություններ և շարունակական արդյունավետ գործունեություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն