Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը | shantnews.am

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Օգոստոսի 6-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը մասնակցել է Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերի ոգեկոչման 81-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնել են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Այս տարի Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներին և Հիրոշիմայի բնակիչներին էին միացել 121 երկրների ներկայացուցիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու ատոմային ռմբակոծության զոհերին և աղոթելու աշխարհում հարատեւ խաղաղության հաստատման համար։

Միջոցառման նախօրեին դեսպանն այցելել է Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարի մոտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն