ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին | 1lurer.am

ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին | 1lurer.am

1lurer.am  ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին:

«Այսօր նոտաների փոխանակում է տեղի ունեցել էմիրաթական կողմի հետ։ Համապատասխանաբար, մեզ մոտ ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացման և ուժի մեջ մտնելու հետ կապված բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և որոշվել է դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը»,- Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

ԵԱՏՄ անդամ հինգ երկրների և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունն աստիճանաբար աճում է. 2025 թվականին այն 2024 թվականի համեմատ աճել է 12 %-ով։ Համաձայնագրով ձևավորվող նոր առևտրային ռեժիմի շրջանակներում էմիրաթական կողմը արտոնյալ հասանելիություն է բացել դեպի ԱՄԷ ապրանքային անվանացանկի 86 %-ի կամ ԵԱՏՄ արտահանման ծավալի 98 %-ի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն