Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են | factor.am

factor.am Բաքվում հայ գերիները պարբերաբար խոշտանգվում են․ նրանց հարազատները կոտրվածքների և կյանքի հետ անհամատեղելի առողջական վիճակի մասին են ահազանգում։

«Ահազանգերն առնչվել են առողջական վիճակի վատթարացմանը, այսինքն՝ սկզբնական առողջական խնդիրը գոյություն ունի, սակայն պատշաճ բուժում չկազմակերպելու հետևանքով հիվանդությունը սրվել է: Եվ, ըստ ներկայացված տվյալների, որոշ կետերում դրանք կարող են կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Սակայն, դրանից զատ, ստացել ենք նաև ահազանգեր կոտրվածքների վերաբերյալ, ինչը կարող է բացառապես արտաքին միջամտության արդյունք լինել»,- մանրամասներ է ներկայացնում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Սրտի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և զարկերակային բարձր ճնշում․ սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- վերջին օրերին X-ի իր էջում 56-ամյա ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի մասին է ահազանգում «Հայ որբերի օգնության» ընկերություն կազմակերպության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։

«Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում։ Խնդրում եմ, ԳՈՐԾԵՔ ՀԻՄԱ՛։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- օրեր առաջ սոցցանցում գրել էր Մինասյանը։

Խոշտանգման և թերի բուժօգնության մասին ահազանգեր եղել են նաև Բաքվում պահվող մյուս հայերի հետ կապված։ Գերիների շփումն արտաքին աշխարհի հետ տոտալ սահմանափակված է, կցկտուր մանրամասներն էլ հասանելի են դառնում հարազատների հետ հատուկենտ զրույցներից։ Այս վիճակն ավելի ծայրահեղ դարձավ, երբ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն