«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին | factor.am

«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին

Մեր հոգևոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարածված հաղորդագրությունում։

«Երկու Վեհափառներս մնայուն կապի մեջ ենք իրար հետ եւ խորհրդակցում ենք մեր Հայրենիքին ու ազգին հուզող խնդիրների շուրջ։ Մեր խորը ընդվզումն ենք հայտնել Գարեգին Վեհափառին եւ նույնիսկ առաջարկել ենք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցչին ուղարկել։

Կոչ ենք անում պետական պատասխանատուներին, ինչպես հաճախ են արել հարգալից վեաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու եւ Վեհափառի նկատմամբ և հարցերը քննարկել փոխադարձ հասկացողության և պատշաճության սահմաններում` հարգելով պետության օրենքներն ու եկեղեցու ներքին կարգն ու կանոնը»,- նշված է հայտարարությունում։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն