arm.sputnik-news.ru Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Փաշինյանը նշեց` Երևանը նաև հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։
«Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում